Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Եթե եղան թանկացումներ` բոլորը պիտի պատասխան տան» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2014 21:01

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում այն նկատառմանը, թե կան գազալցակայաններ, որտեղ գազի գինը դեռեւս 230 դրամ է, ասաց, որ հնարավոր չէ նման բան լինի. «Ես բոլոր տեղերը ուղարկել եմ, ստուգել են, ամենաբարձր գինը 210 դրամ է, որեւէ տեղ չկա 230 դրամով գազ»։

Անդրադառնալով գնաճին, վարչապետը իր խոսքում նշեց, որ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը հետեւում է գնային տատանումներին եւ «եթե եղան թանկացումներ՝  բոլորը պիտի պատասխան տան»։

Նկատառումը, թե շատերի համար երեկ վարչապետի՝ սուպերմարկետ շրջայցը փիառ քայլ էր, նա չմեկնաբանեց։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը նույնպես մտահոգ է գների բարձրացմամբ։ Նրա խոսքով՝ գները կարգավորում է շուկան, իսկ իշխանությունների խնդիրն է վերահսկել դրանք։

Հարցին, թե ինչ անի հասարակ քաղաքացին նման բարձր գների պարագայում, եւ ով է փոխհատուցելու, պրն Հարությունյանը ասաց. «Կարող են չարաշահումներ լինել, իհարկե, իսկ պետությունն ունի գործիքակազմ, որով կկարգավորի դրանք։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է գալ եւ ասել պետությանը, թե ով է փոխհատուցելու»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տեսանյութը՝ a1plusnews-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031