«Կանչ» մանկապատանեկան պարբերականը ավանդույթի համաձայն որոշել է ընթացիկ տարվա «իր տարիքային խմբի» 10 լավագույն մարզիկներին:
Ցուցակն արժանիորեն գլխավորել է գերծանր քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը 2014 թվականին ոչ միայն հաղթել է իր տարիքային խմբի բոլոր պաշտոնական առաջնություններում, այլեւ սահմանել է համաշխարհային ռեկորդներ:
«Կանչի» պատանեկան տասնյակում Սիմոն Մարտիրոսյանից բացի տեղ զբաղեցրել են նաեւ Հակոբ Մկրտչյանը, Զավեն Միքայելյանը, Վաղինակ Մաթեւոսյանը, Հրաչիկ Բաբայանը, Նարեկ Մանասյանը, Մամիկոն Ղարիբյանը, Զավեն Իգիթյանը, Էդգար Թամազյանը եւ Սարգիս Հովսեփյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ