Դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, նախարարության մի խումբ աշխատակիցների հետ, աշխատանքային այցով ժամանել էր Տավուշի մարզ: Նա Տավուշի մարզպետարանում ընդունեց իրավական խնդիրներ ունեցող մի քանի իջեւանցիների: Նրանցից մեկը հասարակական սպասարկման օբյեկտ է կառուցել, սակայն տարածքային վեճ ունի հարեւանությամբ ավտոտնակի տարածք ունեցող 2 քաղաքացիների հետ:
Նախարարը համբերատար լսեց քաղաքացու հուզված, երկարաշունչ խոսքը, նրան խորհուրդ տվեց հարեւանների հետ փոխզիջման գնալ, կամ էլ՝ դիմել դատարան: Մարզպետարանի միջանցքում իջեւանցի մի թոշակառու տղամարդ մեզ ասաց, որ ինքը նախարարին դիմել է 20 տարվա վաղեմություն ունեցող հարցով: Նա մեծ գումար փոխանցելով շինարարական մի ձեռնարկության՝ պատվիրել էր բետոնյա հեծաններ, սակայն ԽՍՀՄ փլուզվելուց հետ դրանք չի ստացել: Թոշակառուի խոսքերով՝ նախարարն իրեն ասել է, որ այդ հարցի վաղեմության պատճառով այն չի կարող լուծվել: Սակայն քաղաքացին գոհ լինելով Հովհաննես Մանուկյանի վերաբերմունքից՝ ասաց. «Նախարարը հումորով, լավ մարդ է»:
Այնուհետեւ Հ.Մանուկյանը եւ նախարարության աշխատակիցները Իջեւանում այցելել են նոտարի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների տեղի գրասենյակներ, Իջեւանի սահմանագոտի: Նախարարն Իջեւանում այցելել է նաեւ վերջերս 2 զույգ տղա ունեցած Դավիթ Սահակյանի բնակարան եւ ֆինանսական որոշակի աջակցություն ցուցաբերել 6 տղա ունեցող ընտանիքին: Դավիթ Սահակյանը մեզ հայտնեց, որ իր ընտանիքը շնորհակալ է նախարարի նման վերաբերմունքի համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հայարդարը արդար հայի,
Թանգարանում, արդար, բարի,
Դարից ճպուռ պիտի քերի,
Օ, հայ արդար…Վերջդ բարի,
Թույնը թույնին սպեղանի: