Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դեսպանի պաշտոնը` վճարման միջոց. Ինչու են նախկիններին արտասահման ուղարկում. «Մեդիալաբ»

Դեկտեմբեր 19,2014 20:12

Ադրբեջանի զինուժի կողմից 2014 թվականի նոյեմբերի 12-ին ղարաբաղաադրբեջանական սահմանագծին ԼՂՀ ՊԲ Մի-24 ուղղաթիռի խոցումից հետո Հայաստանի արտգործնախարարության հնարավորությունների ու թույլ դիվանագիտության խնդիրը նորից հանրային քննարկման թեմա դարձավ: Կարծիքներ հնչեցին, թե Հայաստանի արտգործնախարարությունը անգործունակ հիմնարկության է վերածվել, որն ի զորու չէ տարբեր իրավիճակներում օպերատիվ ու պատշաճ գործողությունների անցնել` օգտագործելով դիվանագիտական կորպուսի հնարավորությունները:

Դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձ ունեցող «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով ստեղծված իրավիճակի պատճառը նաեւ վերջին տարիներին ոլորտում ոչ նպաստավոր կադրային մոտեցումներն են:

Պապյանը նշում է, որ Հայաստանում դիվանագիտական ծառայության նշանակելու որեւէ չափանիշ չկա, նշանակումներում միակ չափանիշը սովետականն է, այսինքն, եթե կա մի պաշտոնյա, որին գործից հեռացրել են, «նրան անպայման ինչ-որ տեղ պետք է նշանակենք» տարբերակն է գործում:

«Մենք տեսանք վերջին նշանակումները` նախկին նախարար, նախկին վարչապետ, գործող բիզնեսմեններ»,-«Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը եւ հավելում, որ ի տարբերություն ԽՍՀՄ-ի, Հայաստանի Հանրապետության դեսպանատները շատ փոքր են, հետեւաբար հենց իրենք` դեսպանները պետք է ակտիվ աշխատեն:

«Սովետական դեսպանատները շատ մեծ էին` մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար դիվանագետներով եւ այլ աշխատակիցներով: Դեսպանի պարտականությունն էր կազմակերպել նրանց աշխատանքը: Մեզ մոտ երկու-երեք աշխատակից է, ինչը նշանակում է, որ դեսպանն ինքը պետք է լինի աշխատող դիվանագետ, նա պետք է տիրապետի երկրին, տիրապետի լեզվին, անձնական ուղղակի շփումներ ունենա, որը չպետք է անի թարգմանչի միջոցով: Ցավոք, վերջին նշանակումները անհասկանալի են եւ դրանում որեւէ տրամաբանություն դժվար է գտնել»:

Ըստ վերլուծաբանի, այսօր դեսպանի պաշտոնը Հայաստանում դարձել է նախկին ծառայությունների համար վճարման միջոց:

Հիշեցնենք, պաշտոնից հեռանալուց որոշ ժամանակ անց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանը նշանակեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)։ Նկատենք, որ Հայաստանի տնտեսական անհաջողություններից բացի Տիգրան Սարգսյանի անունը կապվում է օֆշորային հայտնի սկանդալի հետ: Հայաստանի նախկին վարչապետը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանն էլ նշանակվեց Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Յուրի Վարդանյանը ծանրամարտի բազմակի չեմպիոն է: Իր մարզական կարիերայի ընթացքում սահմանել է 43 աշխարհի ռեկորդ, տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ: 9 անգամ արժանացել է ծանրամարտի աշխարհի, 8 անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: Սակայն դիվանագիտության հետ Վարդանյանը որեւէ առնչություն չունի:

Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031