Ազգային փոխադրող «Էյր Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերի 20-ից խոստացել էր վերսկսել չվերթները, սակայն հետաձգում է. պատճառը ֆինանսներն են։ «Ցավոք սրտի, գումարներ չկարողացանք մինչև այդ ներգրավել»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ գումարն արդեն առկա է։
Մեկ շաբաթ առաջ պայմանագիր է կնքվել East Prospect Fund British Virgin ընկերության հետ։ «Առաջին էտապում մենք պայմանավորվածություն ունենք ընկերության մեջ ներդնել 30 մլն դոլար»,-նշել է հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բաբիլյովը։ Նա շեշտել է՝ իրենք օֆշորային գոտում չեն գրանցված, ֆոնդ է, որն ուզում է օգնել հայկական ավիափոխադրողին։ Նրանք արդեն «Էյր Արմենիայի» բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատերն են։
«Էյր Արմենիա»-ի գլխավոր տնօրենի վստահեցմամբ՝ այս պահին վերադարձվել են 2800 ուղևորի տոմսի գումարները, մնացել է 375-ը։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+» -ի կայքում