Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյանը «պաշտոն չտալ»-ն է ասում, Թևան Պողոսյանը՝ «էրեխեքին բան թողնելը»

Դեկտեմբեր 19,2014 18:54

«Ժառանգությունը երբ կա՞ր, որ»,-Aravot.am-ի այն հարցին՝ համամի՞տ են այն կարծիքներին, թե «Ժառանգությունը» ցանկանում է պոկվել եռյակից, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսպես արձագանքեց:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հակադարձեց. «Ժառանգությունը կա, այն կուսակցություններից մեկն է եղել, որ ապացուցել է և ունակ է եղել 2012-ին լինել ԱԺ-ում, դուխը այնքան է հերիքել, որ 2013-ի նախագահական ընտրություններում իր թեկնածուն է ունեցել, «Բարև Երևանում» է եղել: «Ժառանգության» լինելը այն փաստերից չէ, թե այն գոյություն չունի: Մնացած բոլոր մտադրությունների համար ճիշտ կլինի, որ կուսակցությունից պատասխանեն, քանի որ ես անկուսակցական եմ»: Թևան Պողոսյանը նշեց, թե ուրախ է, որ ընդդիմադիր ուժերը և այլընտրանքը փորձում են լավ թե վատ, տարբեր հարցերի շուրջ միասնական գործողություններ ձևավորել և դրա հիման վրա նոր օրակարգեր թելադրել»:

Կարինե Աճեմյանը հակադարձեց, թե լուրջ չեն վերաբերում այդ միավորմանը,այն հստակ չէ, քանի որ մի հարցում միասնական են, այլ հարցերում տարբեր կերպ են մտածում: Թևան Պողոսյանը համեմատության համար բերեց ՀՀԿ խմբակցության օրինակը. «Այն խմբակցությունը, որը կարող է մի օր հարցը տապալել, հետո  հաջորդ օրը այն նախաձեռնել, որևէ բանով չի տարբերվում, քան ձեր ասածը…մի վախեցեք, ուրախացեք, որ միավորվում են, քանի որ հայ ազգում միշտ պրոբլեմ է եղել միասնականությունը: Երբ մարդիկ մի նախաձեռնություն են տանում առաջ ու մյուսները սկսում են դրա դեմ խոսել, պառակտել, իմ խնդիրն է ասել, թե մի վախեցեք այդ միասնությունից»: Թևան Պողոսյանը հորդորեց, որ իշխանությունը նրանց սենյակ տրամադրի, ասի, թե ուզում եք, եկեք մեր պաշտոնները տանք, երկիրը կառավարեք: ՀՀԿ-ական պատգամավորն էլ, թե «վախեցող չկա…մենք ձեզ մեր պաշտոնները չենք տա, ձեզ չենք վստահում, քանի որ անդունդ կտանեք երկիրը»: Թևան Պողոսյանն էլ ասաց. «Տեսնում ենք, թե ով է անդունդ տանում երկիրը: Երբ գնալու լինեք, տակը բան թողեք, որ էրեխեքին բան մնա»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031