Լրահոս
Օրվա լրահոսը

 Իջեւանում՝ «սառը գազ», Նոյեմբերյանում՝ «այրող» գին

Դեկտեմբեր 19,2014 17:49

Ներկայումս Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի ավտոգազալցավորման ճնշման կայաններում(ԱԳԼՃԿ) մեկ խորանարդ մետր գազի գինը 160 դրամ է: Իջեւան քաղաքից դեպի Նոյեմբերյան եւ Բերդ քաղաքներ տանող ավտոճանապարհի եզրի ցուցանակին գրված է գազի այդ գինը, նշված՝ «սառը գազ»: Այդ գազն ինչքանո՞վ է սառը, ինչպե՞ս է այն սառեցվել:

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող, սահմանամերձ Բաղանիս գյուղի ավտոգազալցավորման ճնշման կայանում մեկ խորանարդ գազի գինը 185 դրամ է, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ –ներում՝ 200 դրամ:

Նշենք, որ Ռուսաստանից Հայաստան մտնող բնական գազի խողովակաշարը Վրաստանից Հայաստան է մտնում Նոյեմբերյանի տարածաշրջանի տարածքով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031