Գնաճի մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտահոգությունները քաղաքացիները համարում են դատարկ խոսքեր:
«Իշխանությունները ոչ մի լավ բան չեն անում ժողովրդի համար, միայն դատարկ խոսքեր: Իշխանությունը պետք է փոխել, սրանց տանել թիմով քար կտրելու: Մուկը, առնետները, ՀՀԿ-ն լավ քար կկտրեն: Թե չէ ժողովրդի համար լավ բան չսպասեք, չեն անի: Ով մեկ միլիարդ ուներ, վերջին մի քանի օրում սարքեց 2 միլիարդ, իսկ հասարակ ժողովուրդը տուժում է»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Մի ուրիշ քաղաքացի էլ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին մեղադրեց ֆինանսական քաոսի համար. «Նա կյանքում ընդհանրապես ոչ մի բան չի արել, չի հասկանում: Նախագահը ո՞ր մեկին վերահսկի, մի նախագահ, երեք միլիոն հանցագործներ, ո՞նց անի»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ