Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետի մոտ քննարկվել են ապրանքների գների կայունացման հարցեր

Դեկտեմբեր 19,2014 16:58

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դրամի  արժեզրկման հետևանքով հանրապետությունում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների գների բարձրացման  հետ կապված հարցեր:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրապետությունում գների չհիմնավորված բարձրացումները կանխելու և դրանք կայունացնելու համար համապատասխան մարմինների կողմից օրեր առաջ սկսվել են միջոցներ ձեռնարկվել:

Վերջին օրերի ընթացքում հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, հարկային պետական և ազգային վիճակագրական ծառայությունների կատարած ուսումնասիրությունների ու դիտարկումների արդյունքներով՝ որոշ ապրանքատեսակների  գները զգալիորեն աճել են: Նշանակալի գնաճ է արձանագրվել առանձին ապրանքատեսակների` մասնավորապես, շաքարավազի և բուսական յուղի մասով, տեղական ալյուրի գինը մնացել է անփոփոխ: Ըստ զեկուցումների՝ տնտեսվարող սուբյեկտների հետ տարվող աշխատանքի միջոցով ոլորտը կարգավորող մարմինները վերահսկում են գների անհիմն բարձրացումները, իսկ տարադրամի փոխարժեքի կայունացմանը զուգահեռ կկայունանան նաև ապրանքների գները:

Վարչապետը խորհրդակցությանը ներկա շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է հետևողական աշխատանք տանել շուկայի ամենօրյա ուսումնասիրության ուղղությամբ, իրենց լիազորությունների սահմաններում շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ գների անհիմն բարձրացումները կանխելու համար: Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ դրամի փոխարժեքի կայունացումից հետո գործադիրը համապատասխան հետևություններ կանի և կարիքի դեպքում լրացուցիչ գործիքներ կկիրառի սոցիալական լարումը մեղմելու նպատակով:

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031