Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի անդամակցությունից հետո Ղարաբաղը չի մտնելու ԵՏՄ. Բելառուսի ԱԳ փոխնախարար

Դեկտեմբեր 19,2014 16:19

Լեռնային Ղարաբաղը չի միանա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, հայտնել է Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը՝ խորհրդարանին ներկայացնելով Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը՝ վավերացնելու համար, հաղորդում է «Բելտա»-ն:

«Մենք անհանգստացած էինք, որ այն տարածքները, որոնք չեն մտնում Հայաստանի կազմի մեջ, կարող էին հայտնվել Մաքսային միությունում: Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին, այդ ցանկությանը: Համաձայնագրի մեջ նշում էր ներառված այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չէ: Հայկական կողմը բանավոր պաշտոնական հայտարարություն է արել», – ասել է Միխնևիչը՝ ավելացնելով, որ չկա որևէ խոչընդոտ, որը կխանգարի Հայաստանին դե ֆակտո դարձնել Մաքսային միության, իսկ հետագայում՝ Եվրասիական միության անդամ:

Դիվանագետը նաև հայտնել է, որ մինչև անդամակցության համաձայնագրի ստորագրումը Հայաստանը շատ մեծ աշխատանք է կատարել՝ իր օրենսդրությունը համապատասխանեցնելով այն նորմերին, որոնք վարում էին Ղազախստանը, Ռուսաստանը և Բելառուսը:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031