Լրահոս
Օրվա լրահոսը

«Վճարում ենք 100 դրամ». Պահանջում ենք վերջին թանկացումների պատճառով առաջացած խնդիրները չբարդել չունևոր խավի վրա

Դեկտեմբեր 19,2014 16:15

Վարչախմբի վարած ապաշնորհ ներքին և արտաքին քաղաքականության պատճառով ստեղծվել են մենաշնորհային մեխանիզմներով գին ձևավորող տնտեսվարող սուբյեկտներ: Դա, օրինակ, թույլ է տալիս վառելիք ներկրողներին և/կամ դրա մանրածախ առևտրով զբաղվողներին ցանկացած պահի թելադրել իրենց գերշահույթ ապահովող գին: Դրանով և կառավարության թողտվությամբ է պայմանավորված, որ միջազգային շուկայում էներգակիրների փոքր իսկ բարձրացումը կամ ՀՀ դրամի թեկուզ աննշան արժեզրկումը բերում է Հայաստանում վառելիքի գների աճի: Մինչդեռ ներկա պահին, երբ վառելիքի գները միջազգային շուկայում կիսով չափ անկում են ապրել, հակառակը տեղի չի ունենում:

Գազի գնի վերջին անհիմն թանկացումը օրական 12-16 ժամ աշխատող երթուղայինների վարորդներին դրեց այնպիսի վիճակի մեջ, որ նրանք, չնայած չարքաշ աշխատանքին, չեն կարողանում իրենց տարրական սոցիալական կարիքները հոգալ: Թանկացման արդյունքում նրանք իրենց օրական վաստակած 5-6.000 դրամից շուրջ 4.000-ը ստիպված են վճարել թանկացած գազի դիմաց: Ստեղծված իրավիճակը նրանց դրդեց գործադուլի:

Պատկան մարմինները, հավատարիմ իրենց գործելաոճին, լծվեցին այդ բողոքի ալիքը որպես ուղևորափոխադրումների սակագների բարձրացման հիմք ներկայացնելու գործին: Վարորդներն իրենց հերթին, անընդհատ նշում էին, որ դեմ են ցանկացած թանկացման՝ լինի սնունդ, տրանսպորտ, թե որևէ այլ ծառայություն:

Պահանջում ենք վերջին թանկացումների պատճառով առաջացած խնդիրները չբարդել չունևոր խավի վրա: Թանկացումների բեռը թող կրեն մենաշնորհային գներ թույլ տվող վարչախումբը և գերշահույթ ստացող օլիգարխները:

Երևանի քաղաքապետարանում անցկացված քննարկումների արդյունքում վարորդներին խոստացել են մեկ ամսվա ընթացքում իջեցնել վառելիքի գինը: Մենք էլ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը՝ վարորդների սոցիալական արդարության պահանջի խեղաթյուրումն ու գազի գների իջեցման փոխարեն ուղևորափոխադրումների սակագների բարձրացումը թույլ չտալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031