Լրահոս
Օրվա լրահոսը

911 օդապարիկն «Արտակարգ քաղաքի» երկնքում

Դեկտեմբեր 19,2014 15:55

ՏԿԱԻ նախարարությունն արդեն օդապարիկ ունի

 Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Ազգային օդագնացության ֆեդերացիան (ԱՕՖ) ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հանդիսավոր պայմաններում հանձնեց նախարարության տարբերանշանով օդապարիկ:

Հետախուզության, մշտադիտարկման և հատուկ տեսանկարահանումների համար ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նորագույն տեխնոլոգիաներին զուգահեռ` ընդհուպ մինչև հեռակառավարվող անօդաչու թռչող սարքեր, օգտագործում է նաև ավանդական ձևերն ու մեթոդները։

Օդապարիկն արդեն երկնքում էր, ԱԻՆ փողային նվագախումբը հնչեցրեց հանդիսավոր քայլերգ, և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը ՀՀ ՏԿԱԻ նախարարին զեկուցեց միջոցառմանը պատրաստ լինելու մասին:

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկացած օգնություն նախարարության համար շատ գնահատելի է.

–          Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային օդագնացության ֆեդերացիային` մեզ այսպիսի նվեր մատուցելու համար, քանի որ յուրաքանչյուր տեսակի օժանդակություն մեզ համար շատ կարևոր է: Այս օդապարիկը շատ օգտակար կարող է լինել մեր հանրապետության սեյսմիկ գոտիների կամ, օրինակ, սողանքային գոտիների ուսումնասիրության և ամբողջական պատկեր ստանալու, օդային հետախուզության, մոնիտորինգի, նկարահանումների և  ուսումնական վարժանքների համար:

 

ՓԾ տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, ով նաև ԱՕՖ հիմնադիր և նախագահն է, տեղեկացրեց, որ օդապարիկը կիրառության լայն ոլորտներ ունի ու կարող է օգտագործվել տարբեր նպատակներով`

·         ուսումնական թռիչքներ, որոնց ընթացքում սկսնակ փրկարարները  կսովորեն  հարմարվել տարբեր բարձրությունների.

·         օդապարիկով հետախուզական թռիչքներ, որոնք կօգնեն ուսումնասիրել ՀՀ տարածքում օդային քամիների և հոսքերի ուղղությունները.

·         պետական տոների և այլ հանդիսավոր միջոցառումների ժամանակ.

·         մշտադիտարկման և հատուկ տեսանկարահանումների համար, ընդ որում` նկարահանված նյութն առցանց կարող է օդապարիկից փոխանցվել գետնին գտնվող էկրաններին:

ԱՕՖ գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում ընդգծեց, որ այս հարցում մեծ է ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի անձնական ներդրումը.

–          Մեր ֆեդերացիան առաջինն է տարածաշրջանում և առաջին գործերից մեկը, որ նախաձեռնեցինք, այն էր, թե ինչով կարող ենք օգտակար լինել նախարարությանը: Սկզբում գաղափարն էր, որը մեծ հավանության արժանացավ ՏԿԱԻ նախարարի կողմից, և մենք գործի անցանք: Մեր հիմնական նպատակներից մեկը Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում արժանապատիվ կերպով ներկայացնելն է:

 

Մասնագիտական բարձր պատրաստության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը ՀՀ ԱԻՆ պատվոգիր հանձնեց ՓԾ տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին:

Նախարարի մեկ այլ հրամանով` նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար ՀՀ ԱԻՆ պատվոգրով պարգևատրվեց ԱՕՖ գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031