Դեկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպական միության հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը՝ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում ընդունված Հայաստան – ԵՄ համատեղ հայտարարությանը համապատասխան։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիչարդ Չառնեցկին նշեց, որ Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ – Հայաստան համագործակցության ամրապնդումը և շարունակելու է աջակցությունը այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Կողմերն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն փոխգործակցության հարցերին, Արևելյան գործընկերության, Եվրանեսթի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին ԵՄ աջակցությունը` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Կարդացեք նաև
Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդարանի փոխնախագահը մտքեր փոխանակեցին միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:
ՀՀ ԱԳՆ