Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլիներ, եթե հենց վարչապետը չգնար խանութներ, այլ` մի նախարար գնար (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2014 15:32

Այսօր «Տեսակետ» ակումբում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ օրերս Ազգային ժողովում արտարժույթի շուկայում կատարվող ցնցումների առիթով հրավիրված արտահերթ նիստին, երբ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանի ելույթից հետո պարզ դարձավ, որ բավարար գործիքներ կան, որպեսզի իրավիճակը վերահսկվի եւ դրամն արժեւորվի:

Պարոն Մելքումյանի ներկայացմամբ` խնդիրն այն է, արդյոք ԿԲ-ն կաշկանդված չէ՞ իր լիազորություններն իրականացնելու համար. «Հենց այս հարցը տվեցի պարոն Ջավադյանին, հարցրեցի` դուք, որպես ԿԲ նախագահ եւ ԿԲ խորհուրդ, կաշկանդված չե՞ք օրենքով սահմանված ձեր լիազորություններն իրականացնելու, նա ասաց` ոչ: Այսինքն` դու ամբողջ պատասխանատվությունը վերցնում ես քո վրա, եւ հարց է`ինչո՞ւ երեկ, այլ ոչ թե 1-2 օր ոչ շուտ: Ես կարծում եմ, որ այդ արտահերթը, եթե մենք անեինք մեկ օր շուտ, այս շոկային իրավիճակը մենք չէինք ապրի»:

Պարոն Մելքումյանն ասաց, որ արդեն ակնհայտ է, արտահանման աճ չի լինի:

Մանրամասն` տեսանյութում


Մելքումյանի խոսքերով` «Պետք է Հայաստանի տնտեսության իմունիտետը բարձրացնել, մոբիլիզացիա անել արտահանումը տոտալ խթանելու համար:

Ռուսաստանի շուկան լայն կլանող տնտեսություն է, ինչ էլ տանես, անպայման կլանելու է, որովհետեւ Եվրամիությունից ապրանք չի գնում: Մնում է պետությունը պետական երաշխիքով կարգավորիչ դեր տանի, համապատասխան բանկային կառույցների հետ`երաշխիքային գումարը ֆիքսի, պետությունը պետք է միջամտի, խառնվի»:

Aravot.am-ի հարցին` արդյոք դրամի արժեւորումն արհեստական չէ՞ր, եւ արդյոք չպետք է թողնել շուկան կարգավորի իրավիճակը, պարոն Մելքումյանն ասաց. «Ես պետական կոշտ միջամտությանը կողմնակից չեմ, բայց, քանի որ մեր շուկայական տնտեսությունը դասական շուկայական տնտեսություն չէ, քանի որ մեր մենաշնորհները, օլիգոպոլիաները կարգավորվում են նաեւ ոչ շուկայական գործիքներով, նաեւ քաղաքական որոշումներով, ապա միջամտություն պետք է»:

Մանրամասն` տեսանյութում

Շարունակելով ոչ դասական հայկական տնտեսության մասին իր դիտարկումները, ԲՀԿ պատգամավորը հիշեցրեց, որ ճգնաժամային պիկի օրը` դեկտեմբերի 17-ին, նույնիսկ խանութներ փակվեցին. «Իսկ դուք ասում եք` թողնենք շուկան որոշի, բա խանութներ փակվեցին, բա պետությունն այդտեղ չխառնվի՞: Խնդիրներ կան, որ անձնավորված են, նույնիսկ պետության մեջ կան դեմքեր…օրինակ, եթե վարչապետը չգնար խանութներ, գնար մի հատ պրոֆեսիոնալ նախարար…մեր պետության մեջ ազդեցության գնահատումն անձնավորված է, դա պետք է հանենք, պետք է համակարգը գործի»:

Ի վերջո` դրամի արժեւորումը համապատասխանո՞ւմ է տնտեսագիտական օրենքներին, եւ այս իրավիճակը կարճաժամկետ չէ՞, հարցին, Միքայել Մելքումյանն ասաց. Ազդեցությունը ռուսական ռուբլուց 30-40%-էր, 2-րդը` տնտեսության դիմադրողականությունը, այսինքն` դու որքան արտահանում ունես, որքան արտարժույթ ունես, որքան ներդրումների պորտֆել ունես, որ դիմակայես ազդեցությանը: 3-րդը` ֆինանսական եւ քաղաքական ազդեցությունը, պատրա՞ստ ես դիմակայելու ապագա ալիքին: էդ ալիքը օդի՞ց եկավ, գիտակցում էին, որ գալիս էր: Ես կարծում եմ, ռուսական ազդեցությունից, արտահանման կրճատումից, եւ ներդրումների զրոյական լինելուց, ըստ էության սցենար կարող էր լիներ`թողնենք մի փոքր գնաճ լինի, եւ այդ ընթացքում շրջանառությունը մի քիչ կպակասեր, բայց մուտքերը բյուջե ավելանալու էր, եւ արտահանումը որոշակի կխթանվեր: Բայց ալիքն այլ կերպ գնաց, առաջին գործոնը բանկային համակարգի վրա ոչ լիարժեք ազդեցությունն էր, էդ սպեկուլյանտները օդի՞ց հո չեկան: Դասական շուկայական գործիքները հեռու են իրականությունից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031