Այս պահին Գյումրու որոշ բանկերում դոլարի առքը 450 դրամ է, վաճառքը՝ 490: Փոխանակման կետերում առքը դարձյալ 450 դրամ է, վաճառքը՝ 485 դրամ:
Գյումրու կենտրոնական շուկայի հարևանությամբ գտնվող բանկերից մեկի աշխատակցի հավաստմամբ, այսօր իրենց բանկում հատուկենտ մարդիկ են եկել դոլար փոխանակելու, մինչդեռ երեկ այդ նույն բանկում կանգնելու տեղ անգամ չկար. դոլար փոխանակողների հերթը հասնում էր մինչև Գյումրու քաղաքապետարան:
Մարդիկ, վախենալով, որ դոլարը կտրուկ կգցի իր արժեքը, շտապում էին փոխանակման: Բանկի աշխատակցի ասելով, այսօր առավոտից ամեն ինչ կարծես խաղաղվել է: «Ինչ ունեին- չունեին, երեկ եկան, մանրեցին, պրծան », – փոխանցեցին բանկից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ