Այս պահին գնաճից դժգոհ տասնյակ երիտասարդներ կառավարության շենքի մոտ ամոթանք են տալիս իշխանություններին:
Կառավարությունից դուրս եկավ գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հավաքվածները ամոթանքի խոսքերն ուղղեցին նրան, բայց նա շատ արագ իր թիկնազորով նստեց իր մեքենան ու հեռացավ:
Լրագրողների հարցերին՝ հիմա գնաճ կա, դուք հետեւո՞ւմ եք շուկայական գներին, նա լուռումունջ, առանց պատասխանելու հեռացավ:
Այստեղ հավաքված քաղաքացիները պահանջում են գնաճի այս պարագայում կտրուկ բարձրացնել աշխատավարձներն ու թոշակները:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Գալա» հեռուստաընկերության