Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետի այցից հետո գազալցակայանները կրկին գները բարձրացրել են

Դեկտեմբեր 19,2014 13:51

«Կուրսը կկարգավորվի, գուցե շուկայականի կհասնի, ինչքան էլ կառավարությունը փորձի գնաճը զսպել, այնուամենայնիվ, գնաճ ունենալու ենք»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսմամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա նկատեց, թե պատմության մեջ այնպես է, որ երբ ապրանքի գներն աճում են, հետո շատ դժվարությամբ են նվազում: Ըստ պարոն Պողոսյանի՝ կան սպասումներ, որ կառավարությունը և Կենտրոնական բանկը տիրապետում են իրավիճակին և սկսել են կիրառել գործիքներ և կան խոստումներ, որ կպատժվեն բոլորը: Ըստ Թեւան Պողոսյանի՝  հունվարի վերջին գուցե կրկին նմանատիպ տատանում լինի շուկայում:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց. «Ամենաբացասականն այս պահին գնաճն էր, բայց այն ունի տարբեր պատճառներ: Ամենակարևորը մեր մենթալիտետն է, անընդհատ կառավարությանը և իշխանությանն ենք մեղադրում, բայց կան հազարավոր խանութների տերեր, որոնք առանց հիմնավորումների և աչքաչափով գներ են բարձրացնում: Մեզ մոտ այս խուճապը համազգային բնույթ է կրում և պիտի կարողանանք ոչ միայն գրագետ ապրել, մեր բյուջեն գրագետ կազմակերպել, այլ մեր հարաբերությունները՝ պետություն –տնտեսվարող ճիշտ կազմակերպենք: ՏՄՊՊ-ն շատ ավելի խիստ վերահսկողություն պիտի սահմանի: Վարչապետի այցը խանութներ կոնկրետ հետևանքներ կունենա»:

Թևան Պողոսյանն այս առիթով նկատեց, թե «Երբ վարչապետը գազալցակայաններում էր, այդ ժամանակ գներն իջեցրել են, հետո երեկոյան գները նորից բարձրացրել են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031