Արդեն մի քանի տարի Հայաստանում նկատվում է օնկոլոգիական հիվանդացությունների պայթյուն, եւ ամենաահավորն այն է, որ այն երեխաների շրջանում է: Վիճակագրության տվյալներով 1990 թվականից օնկոլոգիական հիվանդություններով երեխաների թիվը Հայաստանում աճել է գրեթե 4 անգամ: 1990 թ-ին օնկոլոգիական հիվանդություններով հիվանդ մինչեւ 18 տարեկան երեխաների ցուցանիշը կազմել է 17.5 (100 000 բնակչի կտրվածքով): 2007թ-ին այս ցուցանիշն աճեց մինչեւ 42.8, իսկ 2013թ-ին ցուցանիշը կազմեց 66.3:
Մեր կառավարությունն անտեսում է այս փաստը եւ չի հայտնաբերում պատճառները, որոնց արդյունքում մեր երեխաները հիվանդանում են եւ մահանում քաղցկեղից, թեպետ աշխարհը վաղուց հետեւել է այս միտումներին: Ամենաքիչը, որը մեր կառավարությունը պարտավոր է անել, դա այդ հիվանդություններին նպաստող ֆոնին հետեւելն է: Օրինակ, ինչպիսի՞ կազմ ունի օդը էկոլոգի պես անբարենպաստ շրջաններում, ո՞րն է արտանետումների աղբյուրը, ինչպիսի՞ն է ջրի կազմը, արդյո՞ք մթերքների եւ ջրի մեջ մտնում են խառնուրդներ, որոնք համարվում են կոնցերոգեն եւ այլն: Հայտնի փաստ է, որ այնպիսի տարրեր, ինչպիսիք են քրոմը, կադմիումը, կապարը, մկնդեղը, ինչպես նաեւ ռադիոակտիվ ռադոնը, կոնցերոգեն են եւ մուտագեն, նպաստում են չարորակ հիվանդությունների առաջացմանը: Այս տարրերը տարբեր չափաբաժիններով առկա են բաց հանքերին եւ պոչամբարներին հարակից շրջանների հողում, ջրում եւ գյուղմթերքում: Սակայն մինչ օրս հանքարդյունաբերական ոչ մի նախագծում նշված չէ արտադրական թափոնների կազմը` բացահայտելու համար առաջին դասի վտանգավորության տոքսիկ տարրերը: Հանքերի փոշին ծածկում է մոտակա բնակավայրերը: Օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պայթեցումներից փոշին նստում է Քաջարան քաղաքի վրա: Սակայն արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների վերաբերյալ տվյալներում այդ փոշու մասին նշված է «անօրգանական փոշի»: Մինչ օրս պետպատվեր չկա, որը թույլ կտար որոշելու այդ փոշու կազմը: Արդեն մի քանի տարի է, ինչ կան տվյալներ Կապանում, Քաջարանում, Ախթալայում եւ այլ էկոլոգիական անբարենպաստ շրջաններում ծանր մետաղների եւ ռադոնի պարունակության մասին: Սակայն ոչ ոք չի զբաղվում իրենց վրա կանցերոգեն գործոնների բազմամյա ազդեցությունը կրող մարդկանց առողջության պրոֆիլակտիկ ստուգումներով: ՈՉ ՈՔ:
Մենք կոչ են անում կրկնել ակտիվիստ Աննա Շահնազարյանի փորձը եւ մեր կառավարությանը, հատկապես կառավարության այն անդամներին, ովքեր առանձնանում են իրենց անհաշտ պայքարով` մերժելու բնապահպանական կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող առաջարկությունները, ովքեր արհամարհանքով են վերաբերվում մարդկանց եւ մաքուր շրջակա միջավայրին, ստիպել Գեղանուշ, Սյունիք, Սոտք գյուղերի, Կապան եւ Քաջարան, Ալավերդի եւ Ախթալա քաղաքների ջուրը խմել, շնչել օդը եւ ուտել գյուղմթերքները: