Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Թոփչյան. «Չենք պատրաստվում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տակ անուն հանել ու հարստանալ»

Դեկտեմբեր 19,2014 13:13

«Չենք պատրաստվում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տակ անուն հանել ու հարստանալ, ինչը, ցավոք, շատերն անում են»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով 2015-ի ծրագրերի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նա իր մտահոգությունը շարունակելով նշեց. «Վերջերս նկատում եմ այն, որ այդ սարսափելի, ցավալի տարելիցը մեզ համար արդեն շատ մարդիկ օգտագործում են, որ դրա վրա անուն հանեն ու միջոցներ վաստակեն: Ես ամեն ինչ արել եմ, որ մեզ մոտ այդ բնույթը չունենա: Ուստի ունենք հյուրախաղեր, որոնք առանց ցեղասպանության տարելիցի էլ ունեինք: Մի հյուրախաղ ունենք դեպի Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Լեհաստան: Մեր պետությունը հիմա տալիս է ճանապարհածախսը, հակառակ դեպքում սարսափելի թանկ կլինի: Մենք փորձել ենք անել այնպես, որ այդ հյուրախաղը նվիրվի Հայոց ցեղասպանությանը»:

Պարոն Թոփչյանն ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել և նշել, թե ամեն ինչ լավ է և այլն: Բայց իրականում մեզ մոտ այնպիսի դժվարին իրավիճակ է, որ անգամ «մշակույթ չունենք»: Հակադարձմանը՝ այդ դեպքում իրենք ինչո՞վ են զբաղվում, պարոն Թոփչյանը պատասխանեց. «Մենք զբաղվում ենք նրանով, որ ֆիլհարմոնիկն ավելի լավ նվագի: Էրեսի զոռով, հիվանդ, նվիրյալների խումբ ենք, որ աշխատում ենք»:

Հարցին՝ ի՞նչ են նվագելու, հայկական կոմպոզիտորների գործեր նվագելու՞ են միջազգային այդ փառատոնին, պարոն Թոփչյանը պատասխանեց. «Մենք գնում ենք Սկանդինավիա, նվագելու ենք Կոպենհագենի նոր բացված դահլիճում, միայն հայ կոմպոզիտորների չես կարող այնտեղ նվագել: Նվագելու ենք Խաչատրյան, իհարկե, որպես «բիս» նվագում ենք նաև Միրզոյան: Միայն հայկական նվագելով չես կարող մտնել միջազգային շուկա: Դու պիտի նվագես այն, ինչ պահանջվում է միջազգային շուկայում: Դու պիտի կարողանաս ներկայացնել նվագախումբը որպես լավ նվագախումբ ու դրա կողքին նվագես հայկական»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միջազգային շուկա զարգացնելուց առաջ, անհրաժեշտ է ներքին շուկան զարգացնել… հիշել Րաֆֆու խոսքերը.- <>: Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031