Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամի արժևորմանը զուգընթաց դեղորայքի գները կիջնեն

Դեկտեմբեր 19,2014 12:42

«Դեկտեմբերի 11-ից հետո 5-10 տոկոսով որոշ ընկերություններ թանկացրեցին դեղերը, բայց երեկվանից արդեն սկսել են իջեցնել»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:Նա մասնավորապես ասաց. «Մեծածախ ընկերությունները մի քանի շաբաթ չբարձրացրեցին գները: Դեկտեմբերի տասնութին արդեն սկսեցին իջեցնել և այս պահին դեղերի գների իջեցում է գնում»:

Նա նշեց, թե ոչ բոլոր դեղերն էին թանկացել, եղել են դեպքեր, երբ ռուբլիով գնված դեղերն էժանացել էին, առանձին դեպքերում թանկացում եղել է 18 տոկոսով: Պարոն Ուլիխանյանն ասաց, թե ինչքան դրամն արժևորվի, այնքան համապատասխան դեղերի գներն իջնելու են:
Մտահոգություններին, թե ինչո՞ւ են տեղի ունեցել անհարկի թանկացումներ, պարոն Ուլիխանյանը պատասխանեց. «Մեծ մասամբ դեղորայք գնած ընկերությունները հետո են վճարում գնած դեղերի դիմաց, դա է պատճառը, որ արդեն բերված դեղերը թանկացան»:
ԱՆ պաշտոնյան ժողովրդին կոչ արեց այն դեղատներից, որոնք չեն իջեցնի դեղորայքի գինը, դեղորայք չգնել:

Վերջին օրերին մտահոգություններ էին հնչում, թե անվերահսկելի վիճակ էր դեղորայքի շուկայում: Այս առիթով «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Հակոբ Թոփչյանը ասաց. «Այս ընթացքում մենք աշխատել ենք ռեժիմից դուրս և ամեն ինչ արել, որպեսզի դեղերը հատկացված ժամանակից ուշ չմտնեն Հայաստան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031