Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետին ներկայացված տեղեկանքի թվերը նկարված են. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 19,2014 12:23

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների եւ Երեւան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին տեղեկանք։ Տեղեկանքի առաջին էջի նկարը երեկ տեղադրվել էր Facebook–ում։

Առաջին տողերին ծանոթանալիս միայն մի բան հասկացանք՝ Շաբոյանը երեւի նստել է իր «կաբինետում» եւ սկսել է ինչ-որ թվեր նկարել վերջին երեք օրերի կտրվածքով (առհասարակ՝ թվանկարչությունը վերջին տարիներին իր ոսկե դարն է ապրում Հայաստանում։ Անգամ, եթե ընտրություններ չկան, իշխանության ներկայացուցիչները թեմա ու մոտիվացիա գտնում են թվանկարչության իրենց տաղանդը դրսեւորելու եւ հասարակության լայն շերտերին ներկայացնելու համար):

Առհասարակ Արտակ Շաբոյանն ու նրա «կանտորան» կույրաղիքի նման են, այսինքն՝ առանձնապես ֆունկցիոնալ նշանակություն չունեն։ Շաբոյանն ամեն անգամ կառավարության նիստերից հետնամուտքով է հեռանում շենքից, որպեսզի ստիպված չլինի պատասխանել լրագրողների՝ պարբերաբար գրանցվող եւ այդպես էլ ոչնչով չհիմնավորվող թանկացումների մասին հարցերին։

Հիմա նրան Աբրահամյանն է «բռնացրել» շենքի ներսում ու աշխատելու հանձնարարական է տվել։ Սա էլ որոշել է կաբինետում նստել, տեղեկանքը սեփական ուժերով կազմել եւ հնարավորինս արագ ներկայացնել վարչապետին։ Շաբոյանն իրականում ոչ մի դիտանցում էլ չի անցկացրել, քիթը սեփական կաբինետից դուրս չի հանել, եւ դրա մասին է վկայում ներկայացված տեղեկանքը, որտեղ արձանագրված թվերը որեւէ առնչություն չունեն իրականության հետ։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031