Դեկտեմբերի 17-ին, երբ ֆինանսական շուկայում եւ առհասարակ շուկայում թվում էր, թե անկառավարելի վիճակ է, ով ինչ չէր ալարում՝ թանկացնում էր: Որքան կարող է: Չալարողները մեծամասնություն էին, եւ ուղղակի շահամոլական մի մրցավազք էր սկսվել:
Եվ դեռ մեծ հարց է, թե թանկացած հացը, կաթնամթերքը, շաքարավազը եւ մնացյալ պարենային ու ոչ պարենային ապրանքները ե՞րբ համեմատաբար կէժանանան: Թեեւ չենք հիշում, որ երբեւէ որեւէ թանկացած բան վերադառնար նախկին գնին:
Այսինքն՝ հազիվ թե խոսք լինի նախկին գներին վերադառնալու մասին, ցանկացած պարագայում դրամի որոշակի արժեզրկում տեղի է ունեցել, առնվազն 10-15 տոկոսի չափով: Բայց հասկանալի է, որ դրանից չպետք է շատ ավելի մեծ չափով բարձրանային ու բարձրանան հատկապես առաջին անհրաժեշտության կամ, այսպես ասած, կենսապահովման զամբյուղի մեջ մտնող ապրանքների գները:
Ի դեպ, երեկ Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել մի քանի սուպերմարկետ՝ ուշադրությունը կենտրոնացնելով գների ու արտարժույթի փոխարժեքների վրա: Վարչապետը շրջայցից հետո լրագրողներին ասաց, որ նախօրեի շոկը անհիմն էր: Վերստին ընդգծվեց սպեկուլյանտներին ու չարաշահողներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում