Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքը թանկացել է միայն ոստիկանության զորքերի՞ համար. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 19,2014 12:08

Կառավարության երեկվա նիստում փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ներկայացրել է մի նախագիծ, որով կառավարությունը պիտի 14 միլիոն դրամ հատկացնի ոստիկանության զորքերին՛ տոնական օրերին սննդամթերքի գնաճը փոխհատուցելու համար։

«ՉԻ» – Այ սա իսկապես ճիշտ առաջարկ է։ Չէ՞ որ նախատոնական այս օրերին սննդամթերքը թանկացել է միայն ոստիկանության զորքերի համար, իսկ մյուսների համար գները չեն փոխվել։

Կամ էլ՝ հետո՞ ինչ, որ փոխվել են։ Չէ՞ որ մյուսները հայհոյում են իշխանություններին, իսկ ներքին զորքերի հրամանատարը «կտրում է նրանց ականջները»։ Այնպես որ՝ մոտեցումը միանգամայն տրամաբանական է։

Համ էլ՝ առաջիկայում հնարավոր են սոցիալական ցնցումներ, ու ոստիկանության զորքերի սնունդը պիտի տեղը լինի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031