Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված թեթև արդյունաբերության ոլորտի խնդիրներին նվիրված քննարկմանը «Ագնեսա» ընկերության տնօրենի հայտարարության վերաբերյալ

Դեկտեմբեր 19,2014 12:04

Դեկտեմբերի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում,  ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի խնդիրներին նվիրված քննարկում, որին հրավիրված էին  ոլորտի 32 ընկերությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը «Ագնեսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանը խոսել է 2013 թվականին Համաշխարհային բանկի պատվերով կատարված մի զեկույցի մասին, որում, Աղագուլյանի ներկայացմամբ, եղել է տեղեկատվություն տարեկան 280 միլիոն դոլարի հագուստ Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրելու վերաբերյալ: Ալագուլյանը  խոստացել է վերը նշված զեկույցը տրամադրել էկոնոմիկայի նախարարությանը:

Սակայն վերջինիս կողմից «զեկույցը» նախարարություն ուղարկելուց հետո պարզվել է, որ դա ոչ թե ՀԲ-ի կողմից պատվիրված փաստաթուղթ է, որի մասին նախարարությունում տեղյակ չէին, այլ  ՀԲ-ի օժանդակությամբ Ի-Վի Քոնսալթինգ ընկերության կողմից մշակված Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտի  զարգացման ռազմավարությունը, որը տեղադրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում https://www.mineconomy.am/arm/35/gortsaruyt.pastatuxt.html) և 2013 թվականին հաստատվել է թեթև արդյունաբերության ոլորտային խորհրդում, այնուհետև հավանության արժանացել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդում:

Ռազմավարությունն ունի վերլուծական մաս, որտեղ ներկայացված են Աշոտ Աղագուլյանի կողմից նշված թվերը`  (https://www.mineconomy.am/arm/35/gortsaruyt.pastatuxt.html)  /էջ 12/), որոնք սակայն իրենցից ներկայացում են ներքին շուկայի ծավալի փորձագիտական գնահատականը (մանրածախ գներով): Հաշվարկների հիմքում ընկած է ներմուծման և արտահանման պաշտոնական մաքսային վիճակագրությունը, ներքին արտադրության պաշտոնական վիճակագրությունը, մանրածախ և մեծածախ առևտրի մարժան։

Մասնավորապես, վերոնշյալ գնահատականի համար հիմք է ընդունվել բնակչության թվաքանակը, ուսումնասիրվել է զարգացման համարժեք մակարդակ ունեցող մի շարք երկրների փորձը և մոտարկվել է, որ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող հագուստի տարեկան սպառումը 2012 թվականին կարող էր կազմել 90-100 ԱՄՆ դոլար, իսկ շուկայի մանրածախ շրջանառության ընդհանուր արժեքը մոտավորապես 250-280 մլն ԱՄՆ դոլար:

Տվյալ ցուցանիշը սխալ է մեկնաբանվել և ներկայացվել «Ագնեսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանի կողմից, քանի որ վերոնշյալ գնահատականը չի վերաբերում մաքսանենգ ճանապարհով ներմուծման արժեքին: Ավելին, այս վերլուծության մեջ հաշվի են առնված բոլոր երկրներից ՀՀ կատարված ներմուծումները, այլ ոչ թե միայն Թուրքիայից և Չինաստանից ներմուծումները, ինչպես հայտարարել է պարոն Աղագուլյանը։

Այսպիսով` դեկտեմբերի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում թեթև արդյունաբերության ոլորտի խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ «Ագնեսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանի կողմից արված հայտարարությունը փաստերով հիմնավորված չէ և չի համապատասխանում իրականությանը։

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031