Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյան. «Այնպիսի «գործիչ», ինչպիսին Հայաստանի համար բնական աղետ Տիգրան Սարգսյանն էր, ես դեռ հլը մեր պատմության մեջ չեմ տեսել». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 19,2014 11:59

ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)

– Պարոն Արսենյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի այսօրվա վիճակը։

– Այսօր ունենք իշխանություն, առավել ստույգ՝ իշխանության մի սեգմենտ, որը Հայաստան ասելով միայն հասկանում է իր շահերը, իր բիզնես- պրոյեկտները, մեկ էլ իր ռեպրեսիվ հնարավորությունները։ Ունեինք վարչապետ՝ Տիգրան Սարգսյան, որը պարզապես…

– Պարոն Արսենյան, Տիգրան Սարգսյանը էլ վարչապետ չէ, տեղեկացնեմ Ձեզ, որ արդեն մեկ տարի, ավելի ստույգ՝ ինը ամիս ունենք վարչապետ Հովիկ Աբրահամյան անուն-ազգանունով, որի օրոք դոլարը «պար» է բռնել, տնտեսությունն էլ գահավիժում է հսկայական քայլերով։

– Հովիկ Աբրահամյա՞նն է Ձեզ հետաքրքիր, գնացեք Հովիկ Աբրահամյանի հետ խոսեք։ Կրկնում եմ՝ ունեինք Տիգրան Սարգսյան, որը կառավարության ղեկավարն էր վեց տարի, որը ողջ հայությանը հայտարարեց՝ թողեք գնացեք էս երկրից, մի՛ մնացեք, մեր գործունեությանը մի՛ խանգարեք:

– Դառնանք Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։

– Հովիկ Աբրահամյանի կառավարությունը թող գնահատի Հովիկ Աբրահամյանը։

– Տիգրան Սարգսյանի կառավարությունը գնահատի Գուրգեն Արսենյանը, Հովիկ Աբրահամյանինը՝ Հովիկ Աբրահամյա՞նը։

– Ասեմ ես հիմա՝ խի՛. որովհետև Հովիկ Աբրահամյանը թող վերցնի-նայի իր բերած բյուջեի նախագիծը, և նայի, թե հայկական արժույթի ինչ կուրս է ինքը սահմանել։ Ու թող դրանից հետևություններ անի։

– Էդտե՞ղ էլ է Տիգրան Սարգսյանը մեղավոր։

– Տիգրան Սարգսյանի թեթև ձեռով է հայկական ժողովրդի մասսայական կողոպուտի էլեմենտը ներդրվել Հայաստանում. հիշեք 2009-ի մարտի 3-ը։

– Հովիկ Աբրահամյանն այդ ժամանակ աշխարհաթող եղած՝ կուսակրոնների վանքո՞ւմ էր ճգնում։

– Հովիկ Աբրահամյանն էդ ժամանակ կառավարության անդամ էր. Տիգրան Սարգսյանի կառավարությունում։

– Օֆ, պարոն Արսենյան, նույնիսկ այդտեղ «ազնիվ» չեք. նա չի եղել Տիգրան Սարգսյանի կառավարության անդամ, ԱԺ նախագահ էր։ Ըստ էության, Տիգրան Սարգսյանը Ձեր ենթագիտակցությունում մնացել է Հովիկ Աբրահամյանի կառավարության ղեկավար։

– Այնպիսի «գործիչ», ինչպիսին Հայաստանի համար բնական աղետ Տիգրան Սարգսյանն էր, ես դեռ հլը մեր պատմության մեջ չեմ տեսել՝ մեր բազմադարյան պատմության մեջ. երևի թե նրան կարելի է համեմատել միայն Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հետ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031