Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելել դոլարային վարկերը. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 19,2014 11:44

Երկրում ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակի հարցով նախօրեին Ազգային ժողովում հրավիրված փակ քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ պետք է Հայաստանում ընդհանրապես արգելվի դոլարային վարկերի տրամադրումը։

«ՀԺ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը նույնպես պնդում էր նույնը, քանի որ ՀՀ ազգային արժույթը դրամն է։

Ըստ որոշ տեղեկությունների, պատգամավորների շրջանում քննարկվում է առաջիկայում նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցը։ Երեկ, սակայն, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ պարզապես՝ տարադրամով վարկերը պետք է սահմանափակումներ ունենան եւ մարդը կատարի ընտրություն, ու դա ավելի ճիշտ մոտեցում է։ «Մենք իրավունք չունենք որեւէ սահմանափակում դնել, արգելքը կարող է ավելի բարդ իրավիճակների առաջ կանգնեցնել՝ միջազգային գործընկերության ու գործունեության առումով»,- ասաց Բաղդասարյանը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031