ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նախօրեի՝ ԱԺ փակ նիստը արդյունավետ էր, քանի որ այդ կերպ պատգամավորներն առանց տեսախցիկի կարողացան ավելի ռեալ գնահատել իրավիճակը, իսկ արդյունքը հասարակությունն արդեն զգում է։
– Ի վերջո, ի՞նչ էիք թաքցնում ժողովրդից, ինչո՞ւ կոնկրետ որեւէ բան չի ասվում, եթե, ըստ Ձեզ, ամեն ինչ արվում է հասարակության համար։
– Ժողովրդից որեւէ բան չունեինք թաքցնելու, պարզապես ավելի անկաշկանդ աշխատելու համար պետք էր նման կերպ վարվել։ Ես 7 ժամ նիստ եմ վարել, ավելի անկաշկանդ աշխատելու համար տեսախցիկները խանգարում էին, իսկ ժողովրդին էլ պատգամավորները տեղեկություններ հայտնել են լրագրողների միջոցով։ Ժողովրդից թաքցնելու խնդիր չի եղել, մեր խնդիրը ժողովրդի մոտ նկարվելը չէր։
Իսկ եթե ուզում եք՝ ավելի կոնկրետ ասեմ, ապա կասեմ՝ կային պատգամավորներ, որոնք հերթագրվել էին հարց տալու համար… եթե տեսախցիկներ լինեին, ապա դոշերը ճղելով կխոսեին, իսկ պատգամավորներ կային, որ անգամ չսպասեցին իրենց հերթին, թողել, գնացել էին։ Ես ուղղակի չեմ ցանկանում անուններ տալ, փակ նիստ էր, եթե այդքան սրտացավ էին, կարող էին մնալ մինչեւ նիստի վերջը, իրենց հարցը հնչեցնեին, ստանային պատասխանը։
Կարդացեք նաև
Բայց ես համոզված եմ, որ դա ուղիղ եթեր գնար, մինչեւ վերջ կմնային, ելույթ էլ կունենային։ Մեր խնդիրը եղել է այն, որ շոու չլինի։ Մեր նպատակը ժողովրդի մատից փուշ հանելն էր։
Ու շնորհակալ ենք ե՛ւ Արծվիկ Մինասյանին, ե՛ւ Հրանտ Բագրատյանին, ե՛ւ Միքայել Մելքումյանին, ե՛ւ Ալեքսանդր Արզումանյանին, ովքեր ընդունեցին, որ իսկապես պետք է նիստն անցկացնել փակ ռեժիմով։ Փակ նիստը չի նշանակում գաղտնի նիստ։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում