Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի դատարանն արդարացրեց դասակի հրամանատարին

Դեկտեմբեր 19,2014 10:54

Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի զինծառայող՝ 2014թ-ի հունիսի 5-ին, ժամը 21:30-ի սահմաններում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու, այն է՝ լրատվական ծրագրի դիտման ժամանակ առանց թույլտվության չբացակայելու հանձնարարությունը չկատարելու համար, իրեն դիտողություն անելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել իր պետ հանդիսացող Սամվել Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով Ս. Հովհաննիսյանի նկատմամբ՝ քաշքշել, հրել է նրան և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:

Իսկ Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի դասակի հրամանատար`2014թ-ի հունիսի 5-ին, ժամը 21:30 -ի սահմաններում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու, այն է նույն վաշտի ժամկետային զինծառայող` Արմեն Հարությունյանի կողմից լրատվական ծրագրի դիտման ժամանակ առանց թույլտվության չբացակայելու հանձնարարությունը չկատարելու կապակցությամբ, որպես հրամանատար ինքնահաստատվելու շարժառիթով, զորանոցում վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Ա. Հարությունյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել և քաշքշել շարքային Ա. Հարությունյանին:

Սամվել Հովհաննիսյանի պաշտպանությունն իրականացրել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը, իսկ Արմեն Հարությունյանինը՝ փաստաբան Մարինա Հակոբյանը:

Երեկ դատարանը Ս. Հովհաննիսյանին քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով ճանաչեց անմեղ, եւ կայացրեց արդարացման դատավճիռ:

Իսկ Արմեն Հարությունյանը մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածով եւ դատապարտվեց 3 ամսով պատժի՝ կարգապահական գումարտակում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները`iravaban.net-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Naira says:

    Կեցցե արդարադատությունը և շնորհակալություն փաստաբան Լիպարիտ Սարգսյանին

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031