Հարցազրույց ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանի հետ
– Դրամը ոնց որ թե կայունացավ, բայց խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների գները չեն իջնում։ Սա է՞լ է սպեկուլյացիա։
– Ոչ, այստեղ ուրիշ խնդիր կա։ Փոխարժեքի եւ գների միջեւ կապն իսկապես գոյություն ունի։ Էկոնոմիկայում սուրբ երրորդության նման մի բան կա, որը կոչվում է անհնարինության երրորդություն։ Սա ի՞նչ է նշանակում։ Պետք է դու կարողանաս ընտրություն կատարել փոխարժեքի կայունության, գների կայունության եւ կապիտալի սահմանափակումների միջեւ։ Միաժամանակ այս բոլորն իրար հետ լուծել հնարավոր չէ։ Եթե մի պեդալին սեղմում ենք, մյուսն է փոխվում։ Հիմա, գների կայունությունը եղած սահմանափակումների պայմաններում փոխարժեքի կայունությամբ է պայմանավորված։ Եթե փոխարժեքը կայուն մնա, գները նորից կմնան կայուն։ Սակայն, քանի որ այդ պրոցեսը դեռ երկարաժամկետ չի դրսեւորվել, ընդամենը մեկ-երկու օրվա մասին է խոսքը, պետք է սպասենք, տեսնենք, թե փոխարժեքի տատանումներն ինչպիսին կլինեն, եւ հետո նոր գների մասին վերջնական դատողություն կունենանք։
– Այսինքն, եթե դրամի կայունացումը երկար տեւի, գները կիջնե՞ն։
Կարդացեք նաև
– Այո, բայց սովորաբար կա, այսպես կոչված, արգելանիվի էֆեկտ։ Սա եւս օրինաչափություն է։ Բարձրանալուց հետո գները հեշտ չեն իջնում, մինչեւ որ բալանսը չլինի։ Այսպես ասեմ՝ պետք է գները «հանգստանան», նոր իջնեն։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում