Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ կառաջանա տրանսպորտային հեղափոխություն. «Հրապարակ»

Դեկտեմբեր 19,2014 10:21

«Ո՛չ գազի գնի թանկացմանը» նախաձեռնության անդամ Անի Կաղինյանն իր հերթին կոչ է անում չհապաղել, սկսել պայքարը։ «Վարորդների պահանջն ամբողջովին արդարացված է, եթե մարզերի գազալցակայաններում գազի գինը չի թանկացել, ինչո՞ւ են Երեւանում բարձրացել գները։ Չի կարելի անվճար աշխատեցնել վարորդներին՝ տեսախցիկների, արագաչափերի ու պլանների տակ»,- ասաց Կաղինյանը։

Նա առաջարկում է, որ երիտասարդները կանգնեն վարորդների կողքին, քանի որ նրանք առաջին անգամ ժողովրդի սրտից են խոսում, եթե հարկ լինի, գազալցակայանների մոտ եւս պետք է բողոքի ակցիաներ կազմակերպել. «Եթե իշխանությունները չեն ցանկանում, որ սոցիալական բունտ լինի, պետք է այնպես անեն, որ պլաններն իջեցնեն, հակառակ դեպքում քաղաքացիական բունտ կսկսվի»։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն էլ նշեց, որ սա թալանի մեկ այլ միջոց է, որ ցանկանում են ժողովրդի վզին փաթաթել։ Նա այն համոզման է, որ թանկացումներն օլիգարխների ձեռքի գործն են։ «Երբ տրանսպորտին է հարցը վերաբերում, չի բացառվում, որ կառաջանա տրանսպորտային հեղափոխություն, բոլորը մի մարդու պես ոտքի կկանգնեն: Սա այն հարցն է, որ մենք չենք հանդուրժում»:

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031