Լրահոս
Օրվա լրահոսը

Վանիչկա Հովակիմյանի հայրը մարզպետից հանուն արդարության օգնություն խնդրեց

Դեկտեմբեր 18,2014 23:20

Դեկտեմբերի 17-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի սահմանամերձ Չինարի այցելության ժամանակ Չինարիի բնակիչ, 2013թ. դեկտեմբերի 10-ին բանակում  մահացած  Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը մարզի ղեկավարին ասաց, որ ինքն  արդեն մի տարի  փորձում է օրենքի սահմաններում արդարության հասնել, որդու մահվան  հետ կապված  քրեական գործի դատավարությանը մասնակցելու համար  մեկնում է Եղեգնաձոր: Նա մարզպետից աջակցություն խնդրեց:

Հ. Աբովյանն  ասաց, որ նա առաջին անգամ է այդ հարցով դիմում իրեն, ինքը պատրաստ է  հարցը քննարկել, օրենքի սահմաններում  աջակցել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031