Բռնցքամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ 52 կգ քաշային Միշա Ալոյանը Նովոսիբիրսկում ընթացող AIBA-ի Pro Boxing օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչ է մտել: Նրա անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովի խոսքերով, երկու հաղթանակ տարած Միշան երրորդ շրջանում պետք է մենամարտեր ալժիրցի Մուհամմեդ Ֆլիսսի հետ, սակայն վերջինը նախորդ մարտում նոկաուտի էր ենթարկվել եւ AIBA-ի կանոններով մեկ ամիս ռինգ մտնելու իրավունք չունի: Հետեւաբար, Ալոյանը եզրափակիչ անցել է առանց մենամարտի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ fightnews-ի