Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը վերջին օրերի գնաճն ու փոխարժեքի տատանումները կապում է իշխանությունների աճպարարության նախաձեռնությամբ:
«Որոշ մարդկանց համար լավ կազմակերպված միջոց էր՝ աճպարարությամբ վալյուտային խնդիրներ լուծելու եւ շուկայի վրա որոշ ազդեցության միջոցով եկամուտներ ստանալու: Անշուշտ այս իրավիճակը կառավարության հետ համաձայնեցված էր: Կային տեղեկություններ, որ բարձրաստիճան մեկը դեռ մինչեւ այս աժիոտաժը`10 օր առաջ, հարկադրել է Կենտրոնական բանկին խոշոր ծավալի դոլար վաճառել իրեն, ինչն էլ գուցեեւ նպաստել է՝ դոլարի պաշարի նվազմանը: Մենք տեսանք՝ ինչպես դադարեցին դոլար վաճառել, իսկ Կենտրոնական բանկն էլ ընկած էր դոլարի պաշար հավաքելով, որ իրավիճակի դեմն առներ: Արդյունքում ժողովուրդը մինչեւ վերջին կոպեկը թալանվեց, հոգեբանորեն ճնշվեց»,- ասաց Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով, վերջին օրերին, նույնիսկ ժամկետանց ու վատ որակի ապրանքն են խանութներում վաճառվել աստղաբաշխական թվերով. «Ինչ ունեին, չունեին արագորեն վաճառեցին: Սա պարզ աճպարարություն էր, որին մեր իշխանությունները մաս կազմեցին: Հինգ օր կողքից նայեցին, իրավիճակը սրվեց, հասավ կուլմինացիային ու մեր պաշտոնյաները նոր միայն սկսեցին խոսել՝ հեսա վաղը լուծելու ենք ասելով, բայց դեռ հայտնի էլ չէ սա լուծո՞ւմ էր, թե՞՝ ո չ: Կարող է սա ճգնաժամային իրավիճակի դանդաղեցում էր, ու հնարավոր է առաջիկայում նոր ցնցումների են սպասում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իսկը հարմար առիթ է Ձեր համար, տ Հրանուշ—– մահակները տվեք անմեղ երեխաների ձեռքը ու սկսեք ցնցումները((((((((: Չէ որ Դուք «Ցնցումներ հրահրելու թագուհին եք»?!!
ՀՀԿ ի տատիկ, ձեռքերդ հեռու Հրանուշից, դու լավ կանես ձերոնց կենացներ ասես , միքանի լումա կփախցնես,իսկ Հրանուշը իսկապես Թագուհի է, Ամենայն Հայոց…
Միանգամայն համամիտ եմ տիկին Խառատյանի հետ..
Այո, իշխանություններն են կազմակրպել այս իրարանցումը, որպեսի ժողովրդին մշտական լարվածության մեջ պահեն և հարկ եղած դեպքում էլ սատանայաբարմցույց տան, թե իրենք ընդունակ են հարց կարգավորել…
Սրանք սատանայապետության կյանքը երկարաձգելու փորձեր են ևնժողովրդական հեքիաթի հերոսի նման պիտի խեղդվեն իրենց կուտակած,, ոսկու կարասի ,, մեջ….
Տիկին Խառատեան ջան, ո՞ւր կորաւ ձեր գեղեցիկ հայերէնը:
վալիւտա – արտարժոյթ
աժիոտաժ – իրարանցում
կուլմինացիա – բարձրակէտ, գագաթնակէտ
Ինչ շահ ունեք խուճապ ու խառնակչություն հրահրելուց
Ովքեր համամիտ չեն,(կամ էլ կասկածում են) տիկ.Հրանուշ Խառատյանի հետ,թող շարունակեն իրենց կյանքը անորոշության մեջ:Գուցե որոշ մարդիք շփոթում են Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ մեկ այլ` էլիտար Հրանուշի հետ?????