Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կովերը տեղական խոտը ուտում են դրամով, ի՞նչ գնաճ». գործարար

Դեկտեմբեր 18,2014 21:00

«Վերջին օրերի գնաճը «Բիոկաթ» ֆիրմայի ապրանքների վրա չի ազդել: Մեզ մոտ գնաճ բացարձակ չի եղել»,- Aravot.am-ին վստահեցնում է «Բիոկաթ» ընկերության սեփականատեր Գարիկ Սարուխանյանը:

«Եթե մեր կովերը տեղական խոտը ուտում են դրամով, դրամով կթում ենք, դրամով կաթնամթերք ենք արտադրում: Ի՞նչ գնաճ: Ինձ հարցնում են, իսկ փոխարժեքի տատանումներից վնաս կրեցի՞ր, ասում եմ՝ վարկերիս հալալ կեսը դոլարով է, կեսը՝ դրամով: Դա միշտ ինձ ապահովում է զրոյական կանոններով, բալանսը պահպանվում է: Եթե տեղական արտադրողը իր արտադրանքի հումքի 70 տոկոսը բերեր դրսից, այ էդ ժամանակ կորուստներ կզգար ոչ թե մաշկի, այլ ոսկորների վրա: Մեր արտադրանքի հումքը ամբողջությամբ տեղական է»,- շարունակեց գործարարը:

Նա չցանկացավ խոսել վերջին օրերին արձանագրված ապրանքների աստղաբաշխական գներից. «Այդ ինչո՞ւ կտրուկ գնաճ տեղի ունեցավ, եթե բացի դոլարի արժեքից որեւէ այլ բան չաճեց, ինչի՞ աճ է գրանցվել: Մեր պետությունը քանդողները մենք ինքներս ենք, բայց ես իմ տեղն եմ ուզում միայն պատասխանել, թե ինչու գներն աճեցին ով ինչքան օգտվեց դրանից թող համապատասխան մարդիկ վերլուծություններ անեն: Ես արդեն վախենում եմ արդեն, զգույշ եմ շատ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “Եթե մեր կովերը տեղական խոտը ուտում են դրամով, … Ի՞նչ գնաճ:” Հա բայց հո փողերն էլ դրսի Եզերն են հավաքում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031