Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Արամ Մանուկյանի վրա հարձակման ժամանակ առնվազն 3 հոգով են եղել»

Դեկտեմբեր 18,2014 20:50

Օրերս ԱԺ քառօրյայի ամփոփման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակման տեսանյութը դիտել է եւ գտնում է, որ իրավապահ մարմինները գործել են ոչ իրավաչափ:

Նա հայտարարեց, որ հանցագործն այդ օրը չի գործել մենակ: Տեսանյութը դիտելիս պարզ է դարձել, որ հանցագործը Արամ Մանուկյանից մի քանի վայրկյան առաջ է մտնում շքամուտք:

Aravot.am-ը Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց՝ Ձեր մասնագիտական հոտառությունն ի՞նչ է ասում, եթե հանցագործը միայնակ չի գործել, քանի՞ հոգով են եղել:

Նա պատասխանեց. «Չնայած ձեր հոտառությունն ավելի ուժեղ է, բայց ասեմ՝ իմ հոտառությունն ասում է՝ առնվազն 3 հոգով են եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Խոզից տուռնիկ, հայից պետություն: Մեր ժողովուրդը կարծում է, որ եթե հին պատմություն ունի(եթե անկեղծ լինենք՝ ստրկության պատմություն), ապա ինքը գերմանացիների հետ նույն քաշային կարգում է լինելու: Մեր ազգի ամեն անհատը էնքան մեծամիտ ու ինքնահավան է, որ նրա ամբիցիաները հերիք են քառասուն Նապոլեոնի ու հարյուր քառասուն Կեսարի համար: Մինչդեռ իրեն կերակրել չի կարողանում: Ծիծաղում են մեզ վրա ու ճիշտ էլ անում են: Ի՞նչ արժե ազգը, որի ներկայացուցիչները նախագահից սկսած մինչև պատի տակի մուրացկանը գողական օրենքներով են ղեկավարվում: Ոչինչ էլ չարժե:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031