Լրահոս
Օրվա լրահոսը

Եվտուշենկովի ազատ արձակումը հուսադրել է Լևոն Հայրապետյանի փաստաբանին, «Ազատություն»

Դեկտեմբեր 18,2014 20:15

Ռուսաստանաբնակ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի փաստաբանը՝ Ռուբեն Մարգարյանը, «Ազատության» հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց, որ Եվտուշենկովի ազատ արձակմանը կհետևեն դրական զարգացումներ նաև իր պաշտպանյալի գործով:

«Մենք բողոքարկել ենք տնային կալանքի մասին որոշումը դեռ վաղուց, բայց որոշում դեռ չկա: Եվտուշենկովի որոշումից հետո մենք լիահույս ենք, լավ են տրամադրված, հասկանում ենք, որ հերթը նաև Հայրապետյանին կհասնի», – մեզ հետ զրույցում ասաց Մարգարյանը, ով Վերաքննիչ դատարան է դիմել՝ Հայրապետյանի տնային կալանքը մինչև 2015 թվականի ապրիլի 19-ը երկարաձգելու՝ Բասմանի դատարանի որոշումը բողոքարկելու համար:

Ռուսաստանի իշխանությունները երեկ են տնային կալանքից ազատել երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Վլադիմիր Եվտուշենկովին, ում նկատմամբ տնային կալանք էր սահմանվել սեպտեմբերին։ Եվտուշենկովը Ռուսաստանի խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերից մեկի` АФК Система-ի հիմնադիր ղեկավարն է, որպես մեղադրյալ ներգրավվել է քրեական գործում, որի շրջանակներում մի քանի ամիս անազատության մեջ մնաց, հետո տնային կալանքի ենթարկվեց նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը։

Նշենք, որ այսօրվա ասուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է «Սիստեմա»-ի գործին: Պատասխանելով արտասահմանցի լրագրողների հարցին՝ Պուտինն ասել է, որ Եվտուշենկովը մեղավոր չէ փողերի լվացման մեջ:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031