Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երանոսյան Լյովա կոչվածն ուղղակի պատրաստ չի եղել այդ ելույթին». ազատամարտիկ

Դեկտեմբեր 18,2014 20:01

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը պնդում է, որ իրեն ծեծի ենթարկելուց հետո իշխանությունից մարդիկ են մոտեցել իրեն  ու վստահեցրել, որ Սերժ Սարգսյանին ձեռնտու չէր իր հետ տեղի ունեցած միջադեպը:

Թե ովքեր են այդ հավաստիացումների հեղինակները, Սուրեն Սարգսյանը չի ցանկանում մանրամասնել. «Անուններ չեմ ուզում տալ, բայց որ այդ մարդիկ,  սերտ են, մերձ են իշխանություններին, ինձ համառորեն ասում էին `չէ Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ»:

Մեր հարցին, թե դուք ի՞նչ եք կարծում, ձեռնտու էր, թե՞`ոչ, ազատամարտիկը շարունակեց. «Արամ Մանուկյանի տարբերակում  մուռ հանեցին, չնայած Արամը Սերժ Սարգսյանին մայր չի հայհոյել, ասել է` տիրոջ մերը: Պարզապես ցուցադրաբար վրեժ հանեցին, մի հիմարի ուղարկեցին, որ հարվածի: Տղաների`մեր ընկերների, պարագայում, Երանոսյան Լյովա կոչվածն ուղղակի պատրաստ չի եղել այդ ելույթին: Որ իր վրա «չեպե» չլինի, թե իր մոտ տղաները նախագահին բան են ասել, ու ուրիշները նախագահին խաբար չտան, թե ինքը լսել ու լռել է, փորձեց արդարացնել իրավիճակն իր այդ հայտարարությամբ»:

Սուրեն Սարգսյանը դժվարացավ ասել, թե իր վրա հարձակման հետեւում ով է կանգնած. «Իմ պարագայում ամիսներ շարունակ ես էդ մեքենաները տեսել եմ, եկել, կանգնել են, ինձ թվացել է՝ հատուկ ծառայությունների մեքենաներն են: Կարծում եմ՝ էլի հատուկ ծառայություններ են, ինչ են, բայց այդ մարդիկ հստակ գիտեին իրենց գործը, պրոֆեսիոնալներ էին, հենց այնպես քուչի տղու ծեծող չէին: Ամեն մեկը գիտեր իր հարվածը, որը որտեղ խփի: Եթե Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ ասողների տրամաբանությունից նայես, ինձ սպանել  տալը Սերժ Սարգսյանի շահերից չէր բխում, բայց դա չի նշանակում, որ իրենք չգիտեն՝ ովքեր են ծեծողները եղել: Պարզապես ուժները չի հերիքում բացահայտել»:

Ազատամարտիկի համոզմամբ, իր վրա հարձակումը փորձ էր ազատամարտիկներին սրելու. «Փորձեն, տեսնեն արդյո՞ք ազատամարտիկները կսկսեն հաշվեհարդար տեսնել աջ ու ձախ»:

Նա ոստիկանություն չի դիմել ու չի պատրաստվում կատարվածի համար դիմել՝ պնդելով, որ իրավապահ համակարգը ոչինչ չի բացահայտելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031