Դեկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՀԲԸՄ ավանդը` հայ ժողովրդի հոգևոր, կրթական, մշակութային կյանքի զարգացման, հայապահպանության գործում:
Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՀԲԸՄ գործունեության բարձր գնահատականի համար, վստահեցրեց, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է իր ազգանվեր և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղված գործունեությունը։
Հանդիպմանը քննարկվեցին ՀԲԸՄ ընթացիկ և հեռանկարային ծրագրերը։
Կարդացեք նաև
Էդվարդ Նալբանդյանն ու Պերճ Սեդրակյանը անդրադարձան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։
ՀՀ ԱԳՆ