«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծ էր ներկայացրել, որն առաջարկում էր անցում կատարել համամասնական ընտրակարգին: Այդ նախագիծը չընդունվեց՝ ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ: Դեկտեմբերի 2-ին քվեարկության դրված նախագծին կողմ քվեարկեց 54 պատգամավոր, դեմ՝ 59, 4 պատգամավոր էլ ձեռնպահ էր:
Ուշագրավ է, որ նախագծին կողմ էին քվեարկել անգամ ՀՀԿ պատգամավորներից 5-ը՝ Մհեր Սեդրակյանը, Վրեժ Մարկոսյանը, Արթուր Գեւորգյանը, Հայկ Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը: 3 ՀՀԿ-ական էլ ձեռնպահ էր քվեարկել, որոնցից մեկը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն է:
Aravot.am-ը պարոն Այվազյանից հետաքրքրվեց՝ Դուք Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցի քվեարկության ժամանակ ձեռնպահ եք քվեարկել, դա միամի՞տ եք արել, թե՞ դիտմամբ:
Վարդան Այվազյանը արձագանքեց՝ «Ե՞ս»: Հետո, երբ փորձեց հիշել, թե ինչու եւ ինչպե՞ս է ինքը ձեռնպահ քվեարկել, այսպիսի տարօրինակ պատասխան տվեց. «Տաք պահեք, կանցնի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ