Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իրանական համագործակցությունն ընդլայնվում է

Դեկտեմբեր 18,2014 19:11

Դեկտեմբերի 14-17-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացած Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար Իրան էր մեկնել ՀՀ կառավարության պատվիրակությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում առողջապահության բնագավառում հայ-իրանական համագործակցության հարցերը համակարգելու նպատակով ընդգրկված էին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հայկ Գրիգորյանը:

Իրանի կողմից հանձնաժողովը գլխավորում էր էներգետիկայի նախարար պարոն Համիդ Չիթչիանը:

Համատեղ նիստը բացվեց երկու նախարարների զեկույցներով և կատարված աշխատանքի մասին հաշվետվությամբ: Այնուհետև երկու օրվա ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկեցին  տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հարցերը` հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ստորագրման ենթակա փոխըմբռնման հուշագրում ներառելու նպատակով:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովի նախագահների կողմից ստորագրված փաստաթղթեր, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի ամփոփիչ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվելուց հետո երկու երկրների առողջապահության նախարարությունները երեք ամսվա ընթացքում կմշակեն առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման նոր հուշագիր:

Իրանի առողջապահության նախարարությունում` երկրի առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմին համառոտ ներկայացվեցին Իրանի առողջապահության և բժշկական կրթության համակարգերը: Քննարկվեց իրանական կողմից ներկայացված միջգերատեսչական Փոխըմբռնման հուշագրի նախնական տարբերակը:

Հայկական պատվիրակության նախաձեռնությամբ կայացան այլ հանդիպումներ: Պատվիրակության անդամները ծանոթացան «Մեհրադ» և «Ավետ Ավետիսյան անվան» բժշկական կազմակերպությունների կառուցվածքին, աշխատանքների ղեկավարման սկզբունքներին, հիվանդանոցի հագեցվածությանը, ֆինանսավորման մեխանիզմներին: Ավետ Ավետիսյան բժշկական ամբուլատորիան, որ  ղեկավարում է տիկին Մարիետա Թունյանսը, ակտիվ դեր է խաղում հայ և իրանցի հիվանդների շուրջօրյա ամբուլատոր բժշկական սպասարկման ասպարեզում` ստանալով նաև Իրանի հայ առաքելական եկեղեցու օժանդակությունը:

Համագործակցության տեսանկյունից հետաքրքիր էր նաև այցելությունը Իրանի ոսկրածուծի փոխպատվաստման Թալեղանի բժշկական կենտրոն, ուր կատարվում են ոսկրածուծի փոխպատվաստման բարդ վիրահատություններ: Այս կենտրոնում երեք հիվանդ է վիրահատվել նաև Հայաստանից: Հաշվի առնելով վիրահատությունների և բժշկական սպասարկման բարձր մակարդակը, այս կենտրոնի հետ համագործակցությունը հետաքրքրություն կարող է ներկայացնել Հայաստանի համար:

 

ՀՀ Առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031