Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի 2014թ. ամփոփիչ նիստը

Դեկտեմբեր 18,2014 18:05

ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը իր բացման խոսքում նշել է, որ գերիների հայրենադարձման առումով 2014թ. եղել է լարված աշխատանքային տարի: Նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիներին հայրենադարձելու և անհայտ կորածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հարցում:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2014թ. ընթացքում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են նաև 2015 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները: Սեյրան Օհանյանը ամփոփել է կատարված աշխատանքները և հանձնաժողովի անդամներին մի շարք հանձնարարականներ է տվել` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ և  պատշաճ իրականացնելու համար:

Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնաժողովի մի շարք անդամների ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգևատրել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և նվերներով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031