Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Դեկտեմբեր 18,2014 17:59

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը, պատասխանատու լինելով ապահովել իր սպասարկման տարածքում՝ Լոռու մարզի Լեռնավան համայնքում, բնակվող անձանց սոցիալական ծառայությունները, այդ թվում՝  ընտանեկան նպաստի տրամադրումը, բնակիչներից  պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն։

Մասնավորապես,  բնակիչներին Լոռու մարզի Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության նպաստառուների ցուցակում իր լիազորությունների շրջանակում ընդգրկելու և ընտանեկան նպաստ տրամադրելու համար Լեռնավան համայնքի համայնքապետարանի առաջատար մասնագետի միջոցով պահանջել և շարունակաբար 2014 թվականի հունվար, հունիս և սեպտեմբեր ամիսներին ստացել է ապօրինի վարձատրություն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի առաջատար մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311.1-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ,  2014 թվականի դեկտեմբերի 16-ին ուղարկվել է  նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031