Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենական պատերազմի վետերաններ. «Երկրում մեզ համար արտոնություններ չկան»

Դեկտեմբեր 18,2014 17:52

Հայրենական Մեծ պատերազմի վետերաններն այսօր մասնակցում էին 1941-1942 թվականներին տեղի ունեցած Մոսկվայի Ճակատամարտին նվիրված կլոր սեղանին, որի ընթացքում ներկայացվեց, թե ինչպիսի դերակատարություն են ունեցել հայ վետերանները Մոսկվայի ճակատամարտի եւ, ընդհանրապես, Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում:

Aravot.am-ը կլոր սեղանին ներկա տասնյակից ավելի վետերաններից մի քանիսի հետ զրուցեց, թե ինչ խնդիրներ ունեն վետերանները երկրում եւ արդյոք ապրում են այն արժանավայել կյանքով, որն իրենք վաստակել են:

Մեզ հետ զրույցում վետերանները նշեցին, որ Հայաստանում իրենց տրված չեն այն արտոնությունները, որոնք ունեն ԱՊՀ անդամ մյուս երկրներում ապրող պատերազմի մասնակիցները:

Veteran_1 Veteran_2

Օրինակ, Հայրենական պատերազմի վետերան Արտուշ Մկրտչյանը, որը վիրավորվել է 1943 թվականին, սակայն մինչեւ վերջ կռվել է եւ ունի բազմաթիվ պարգեւներ, մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի արտոնություն էլ տրված չէ պատերազմի մասնակիցներին: Վետերանը պատմում է. «Առհասարակ մեզ՝ վետերաններին լավ չեն նայում, չեն ասում 6 հազարից 7 հազար կմ անցել ենք այս ոտքերով, իսկ իրենք ընդամենը 50-60 կմ-ի վրա այստեղ ոչինչ չեն կարողանում անել»:
Պրն Մկրտչյանի խոսքով՝ անգամ իրենց կենսաթոշակը չի բավարարում, որ, գոնե կարողանան իրենց մինիմալ ծախսերը հոգալ, թանկացումներն էլ մյուս կողմից են անհանգստացնում վետերաններին:

Պատերազմի մեկ այլ մասնակից էլ՝ Բենյամին Միրզոյանը, որն, ի դեպ, Սովետական Միության տարիներին աշխատել է որպես լրագրող, ասաց, որ կուզենար ավելի լավ վերաբերվեն վետերաններին. «Էլ չասեմ, որ ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում վետերան ես դու, թե ոչ: Ես պատրաստվում եմ հոդված գրել մեր՝ վետերանների խնդիրների մասին»:

Ըստ մեր զրուցակցի՝ Հայրենական պատերազմի մասնակիցների առողջության պահպանման համար ոչ մի արտոնություն չկա երկրում: Իսկ մյուս խնդիրն էլ, որ ունեն վետերանները, արժանավայել կյանքի պակասն է, ասում է պրն Միրզոյանը. «ԱՊՀ երկրներում խնդիր է դրված, որպեսզի պատերազմի մասնակիցներին ազատեն կոմունալ բնակարանային վարձերից, իսկ մեզ մոտ դա հաշվի չի առնվում: Պատերազմի մասնակիցների մեծ մասը հիմա կարիքավոր են»:

Վետերանները հույս ունեն, որ Հայրենական պատերազմի 70 ամյակին ընդառաջ դրությունը կփոխվի, ընդհանուր միջոցառումներ կլինեն, որոնց նաեւ Հայաստանը կմասնակցի:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031