Եվրախորհրդարանն այսօր վավերացրել է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման պայմանագիրը, հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ նշելով, որ որոշմանը կողմ են քվեարկել 490 եվրոպատգամավորներ, դեմ՝ 76, իսկ 56 հոգի ձեռնպահ է մնացել:
Փաստաթղթի վավերացմանը ներկա էին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին, Վրաստանի խորհրդարանի երկու պատգամավորներ՝ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն և Եվրոինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դոլիձեն:
Նիստին ներկա էր նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որին հրավիրել էր Եվրոխորհրդարանում ներկայացված ամենամեծ կուսակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը:
Վրաստանն ու ԵՄ-ը ասոցացման համաձայնագիրը ստորագրել էին 2014թ. հունիսի 27-ին: Վրաստանի խորհրդարանն այն վավերացրել էր հուլիսի 18-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ