Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում նկատելի է դրամի դեֆիցիտ (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2014 17:15

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ 50 կիլոգրամանոց ալյուրի գինը Գյումրիում հասել էր 20 հազար դրամի: Այսօր դոլարի փոխարժեքի նվազման հետ կապված այդ նույն քաշի պարկը շուկայում վաճառվում էր 17 հազար դրամով: Շաքարավազի գինը նույնպես նվազել էր՝ հասնելով 17 հազար դրամի՝ երեկվա 22 հազար դրամի փոխարեն: Հացի գինը ևս երեկվա համեմատ 170 դրամից իջել էր 150-ի:

Շաքարավազ ու այլուր վաճառողների հավաստմամբ, իրենք ևս տուժել են, քանի որ երեկվա դրությամբ մեծածախ առևտրով զբաղվողները իրենց վրա այս ապրանքատեսակները վաճառել են դոլարի կուրսով հաշվելով: Գյումրու շուկայում նույնն են մնացել մսի գները, մեկ կիլոգրամ տավարի միսը՝ 2900 դրամ է: Միսը աննկարագրելիորեն առատ է այս տարի: Շուկայի տարածքում կանգնող տաքսու վարորդների կատակելով, Գյումրու ամենաէժան ապրանքներն են՝ միսը, օղին, կանաչեղենն ու տաքսին: Բանն այն է, որ գյուղացիները, դոլարով վարկեր վերցնելով, հայտնվել են անելանելի իրավիճակում, խուճապի մատնվելով, համատարած մորթում են իրեն անասուններին, որ գոնե կարողանան արագ փակել վարկը:

PrevPhoto
NextPhoto

Ժամը 13.00-ի դրությամբ Գյումրիում դոլարի առքը 455 դրամ էր, վաճառքը՝ 510, սա բանկերից մեկում: Իսկ կողքին գտնվող փոխանակման կետերում մի փոքր այլ գներ էին. վաճառքը՝ 490 դրամով էր իրականացվում, առքը՝ 450: Փոխանակման կետերից մեկի աշխատակիցը, խնդրելով չհրապարակել իր անունը, խստորեն քննադատեց Կենտրոնական բանկի նախագահին՝ ասելով, թե վերջինս իրեն «կերել, ոչնչացրել է, այլևս անելիք չունի»:
Այստեղից մեզ տեղեկացրեցին, որ դրամի դեֆիցիտ է նկատվում:

Բանկերից մեկում էլ նշեցին, որ վաղ առավոտից դոլար փոխանակողների հերթը կենտրոնական շուկայի սկզբնամասում գտնվող իրենց բանկից հասել է դեպի Գյումրու քաղաքապետարան. խուճապի մեջ հայտնվելով, վախենալով, որ դոլարի գինը նորից կնվազի, շատերը եկել ու դրամի են վերածել իրենց դոլարը:

Գյումրեցիները, որոնք միշտ մեծ սիրով խոսում են տեսախցիկների առջև և անկաշկանդ արտահայտում իրենց կարծիքը, այսօր խորը դեպրեսիայի մեջ էին. համատարած խուսափում էին լրագրողներից, խնդրում չմոտենալ իրենց, չէին ուզում կես բառ անգամ արտահայտվել թանկացումների թեմայով: Մի քանիսը տեսախցիկից դուրս բողոքում էին, որ թեև դոլարն էլ էժանացավ, սակայն ապրանքների գները շարունակում են նույնը մնալ, բացարձակապես էժանացում չի նկատվում:

Խանութատերերն էլ իրենց հերթին նեղվում էին, որ հազիվ իրենց բիզնեսը հունի էր եկել, այս երկու օրվա ընթացքում այնպես քայքայեցին, որ առևտուրը լրիվ կանգնել է:

Դրսում կանաչի վաճառող մի տարեց կին էլ ասաց, որ կանաչիի գները նույնն են մնացել, կանաչին չի թանկացել, գնում է 80 դրամով, վաճառում՝ 100-ով, այսինքն իր եկամուտը 20 դրամն է, սակայն, ըստ տիկնոջ, իր 20 դրամն էլ այս պահին «Սերժ Սարգսյանն է ուտում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    դեֆիցիտ – պակաս

    խանութատէր – խանութպան (հին, գեղեցիկ բառ ունենք) 🙂

    ըշտը պա արմյանսկի խորաթա էնենք 🙂

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031