Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բաշնեֆտ»-ի դատը կապ չունի սեփականաշնորհման վերանայման հետ. Պուտինը՝ Լևոն Հայրապետյանին վերաբերող գործից

Դեկտեմբեր 18,2014 17:06

«Բաշնեֆտ» նավթային ընկերության գործը ոչ մի կապ չունի Ռուսաստանում սեփականաշնորհման վերանայման հետ, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ:

«Բաշնեֆտի» գործը որևէ կապ չունի սեփականաշնորհման վերանայման արդյունքների հետ, որովհետև դատարանը կասկածի տակ չի դրել մասնավորեցման օրինականությունը: Դատարանը կասկածի տակ է առել Ռուսաստանի Դաշնության սեփականությունից ռեգիոնալ սեփականության հանձնելու փաստը», – ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ «Բաշնեֆտի» գործով՝ ընկերությունը վաճառելիս ապօրինի կերպով խոշոր շահույթ ստանալու մեղադրանքով, տնային կալանքի տակ է գտնվում հայազգի գործարար Լևոն Հայրապետյան:

Նույն մեղադրանքով տնային կալանքի տակ գտնվող մեկ այլ գործարար՝ Վլադիմիր Եվտուշենկոն, չորեքշաբթի ազատվել է կալանքից: Պուտինը անդրադարձել է նաև նրան՝ նշելով, որ հետաքննությունը չի ապացուցել «Բաշնեֆտ»-ը վաճառելիս փողերի լվացման մեջ Եվտուշենկոյի մեղավորությունը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031