Դեկտեմբերի 2-16-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 7 արձանագրություն՝ 29 ծառ և 2 խ/մ վառելափայտ անտառից ապօրինի դուրս բերման համար: 02.12.2014թ. անտառխախտման մեկ արձանագրություն կազմվել է «Դիլիջան» տեղամասի 8-րդ պահաբաժնում Ա. Վարդանյանի նկատմամբ /7 կանգուն ծառի ապօրինի հատում/, անտառխախտման ևս մեկ արձանագրություն կազմվել է 04.12.2014թ. «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Բ. Բաբինյանի նկատմամբ /անտառից 2խ/մ փայտանյութի ապօրինի դուրս բերում/, 09.12.2014թ.` «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում` Ա. Թամրազյանի նկատմամբ` ապօրինի հատված 7 կանգուն ծառի համար, 12.12.2014թ. արձանագրություն է կազմվել «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում` Ա. Թամրազյանի նկատմամբ` ապօրինի հատված 6 կանգուն ծառի համար, 13.12.2014թ.` «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում Ս. Քոչարյանի նկատմամբ` ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար, 15.12.2014թ.` «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում` Դ. Աղաջանյանի նկատմամբ` ապօրինի հատված 1 կանգուն ծառի համար, 16.12.2014թ.` «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Ա. Սարգսյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն` ապօրինի հատված 6 կանգուն ծառի համար:
Նշված 7 անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար:
ՀՀ բնապահպանության նախարարություն