Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԵՄ պատվիրակության կազմակերպած ստորագրման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ստորագրվեցին ԵՄ համագործակցության տասնհինգ պայմանագրեր: Ընդհանուր 10 մլն. եվրո բյուջեյով նոր գործողությունները միտված են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական մարմինների, ինչպես նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների աջակցությանը:
Տասնհինգ պայմանագրեր կիրականացվեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության տարբեր ուղղություններով՝ ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների կառավարումը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, աղքատության կրճատումն ու քաղաքաշինության կայուն զարգացումը:
Ստորագրման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան. «ԵՄ-ն հաձնառու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ հետաքրքրության ուղղություններով: Սիրով ողջունում եմ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվելիք այս կարևոր նախաձեռնությունների մեկնարկը», ասաց դեսպանը:
ԵՄ ֆինանսավորման այլ նախաձեռնությունների միջոցով կտրամադրվի տեխնիկական աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների բարեփոխումներին, սկսնակ և գործող արտադրական խմբերի ամրապնդմանն ու Գյուղատնտեսության նախարարության ինստիտուցինոալ զարգացմանը: Դրանք կնպաստեն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ԵՄ ոլորտային ծրագրի իրականացմանը:
Կարդացեք նաև
Նոր պայմանագրերից չորսը միտված են աղքատության կրճատմանն ու կայուն զարգացմանը, որը կիրականացվի ոչ-պետական դերակատարների և տեղական մարմինների միջոցով: Ծրագրերը կնպաստեն գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական դժվարությունների նվազեցմանը Շիրակի մարզում, կայուն զբոսաշրջության զարգացմանն ու մեղվաբուծության խթանմանը Վայոց Ձորում, և հանրային ծառայությունների զարգացմանը Ջուջեվանում, Բաղանիսում և Ոսկեվանում:
Մեկ այլ ծրագիր կնպաստի Վայք և Սպիտակ քաղաքներում վերականգնվող և արդյունավետ էներգիայի աղբյուրների իրականացմանը:
Նոր ծրագրերի մեծ մասը կատարվում են Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ» գործիքի և «Ոչ-պետական դերակատարների և տեղական մարմինների զարգացման» թեմատիկ ծրագրի միջոցով հայտարարված գլոբալ և տեղական հայտամրցույթների հրավերների արդյունքում:
Մամլո հաղորդագրություն