Ռուսաստանը պատրաստ է ընդունել Վրաստանի նախագահին կամ վարչապետին, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:
«Եթե վրաց իշխանությունները հնարավոր համարեն, մենք ուրախ կլինենք վրաց ղեկավարության ցանկացած ներկայացուցչի՝ և՛ նախագահին, և՛ վարչապետին տեսնել Մոսկվայում», – ասել է նա՝ գոհունակություն հայտնելով, որ Վրաստանը չի խոչընդոտել, որ Ռուսաստանը միանա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչին ի պատասխան Ռուսաստանի շուկան բացվեց վրացական ապրանքների համար- «դա լավ ժեստ էր»:
ՌԴ ղեկավարը կոչ է արել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար քաղաքական երկխոսության և ուղիղ շփումների կապ ստեղծել:
Նշենք, որ Պուտինը մի քանի անգամ հետաձգեց, որ վրացի լրագրողը հնչեցնի հարցը: Նախ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարց տալու թույլտվություն տվեց վրացուն, սակայն Պուտինը առաջարկեց, որ սկզբում Թուրքիայից տան, այնուհետև Վրաստանից: Իսկ Թուրքիայի հարցից հետո, խոսելու իրավունք տրվեց այլ լրագրողի: Երբ հերթը հասավ Վրաստանին, լրագրողն ասաց. «Իսկ ինձ արդեն թվում էր, որ ինձ հերթ չի հասնի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ