Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր գործընկերոջը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանի հետ որոշ ծրագրեր չհրապարակայնացնել:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին Թուրքիայի միանալու հարցին, ես չէի էլ կասկածում: Ես այն ժամանակ ( դեկտեմբերի սկզբին Անկարա կատարած պետական այցին) պարոն Էրդողանին ասացի՝ գուցե չարժե խոսել որոշ բաներից, պետք չէ գրգռել սագերին, թե չէ վաղը կթռչեն այստեղ: Բայց պարոն Էրդողանը պինդ տղամարդ է, նա կարողացավ դա չանել: Ես ասում եմ՝ եկեք մտածենք ու որոշ բաներ չհրապարակենք: Բայց նա մտածեց ու ասաց՝ ոչ, կհրապարակենք: Դա մեր թուրք գործընկերների ընտրությունն է: Նա ասում է՝ մենք թաքցնելու ոչինչ չունենք: Մենք չենք պատրաստվում ինչ-որ մեկից ինչ-որ բան գողանալ: Մենք երկկողմ հարաբերություններն ենք որոշում», – ասել է Պուտինը ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ